Բաժին. Բիզնես

2017թ.-ին համակարգչային խաղերից ստացված հասույթը կկազմի 109 մլրդ դոլար

Newzoo վերլուծական ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ին համակարգչային խաղերի շուկայի ծավալը կազմել է 101.1 մլրդ դոլար։ Կանխատեսումների համաձայն այս տարի վերոնշյալ ցուցանիշը կկազմի 108.9 մլրդ դոլար։

Մոբայլ խաղերից ստացված հասույթը կկազմի 46.1 մլրդ դոլար, որից 35.3 մլրդ դոլարը բաժին է ընկնում սմարթֆոններին, իսկ 10.8 մլրդը՝ թաբլեթներին։ Խաղային կցորդների շուկայի ծավալը կկազմի 33.5 մլրդ դոլար, իսկ PC խաղերը կգեներացնեն 29.4 մլրդ դոլար։

Համակարգչային խաղերի շուկայի 47%-ը կամ 51.2 մլրդ դոլարը բաժին կընկնի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, որից 27.5 մլրդ դոլարը Չինաստանի մասնաբաժինն է։ ԱՄՆ մասնաբաժինը կկազմի 25.1 մլրդ դոլար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Հոսթինգ ծառայությունը, որի միջոցով բաժանորդները կարող են ստանալ տեխնիկական հարթակ իրենց Ինտերնետ ռեսուրսի համար, որտեղ կարելի է տեղադրել թվային ֆայլեր՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց կայքը ներկայացնելու համար:

 

Share