Բաժին. Բիզնես

Բիլ Գեյթսն իր երեխաներին չի թույլատրել բջջային հեռախոս կրել

Forbes ամսագրի տվյալներով աշխարհի ամենահարուստ մարդ, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր երեխաներին արգելել է բջջային հեռախոս կրել մինչև նրանք չդառնան 14 տարեկան։ Սա տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող Գեյթսի համար մի փոքր անսպասելի քայլ է, սակայն Բիլ և Մելինդա Գեյթսերը կարծում են, որ երեխաների կյանքում տեխնոլոգիաների դերը պետք է սահմանափակված լինի։

Influence Central ընկերության հրապարակած տվյալների համաձայն այժմ բջջային հեռախոս օգտագործող երեխաների միջին տարիքը կազմում է 10։ 2012թ.-ին սույն ցուցանիշը կազմում էր 12 տարի։

Բիլ Գեյթսը Սիլիկոնային հովտի միակ ներկայացուցիչը չէ, որ սահմանափակել է տեխնոլոգիական սարքավորումներից իր երեխաների օգտվելու ժամկետները։ Apple-ի վաղամեռիկ ղեկավար Սթիվ Ջոբսը նույնպես իր երեխաների կյանքում սահմանափակել էր բջջային հեռախոսների և սմարթֆոնների օգտագործման ժամանակը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share