Բաժին. Բիզնես

John McAfee Privacy Phone. Աշխարհի ամենաանվտանգ սմարթֆոնը

Տեղեկատվական Անվտանգության համաշխարհային առաջատարներից մեկը համարվող Mcafee ընկերության հիմնադիր Ջոն Մակաֆին հանրությանն է ներկայացրել «աշխարհի ամենաանվտանգ սմարթֆոնի» նախատիպը, որն անվանվել է «John McAfee Privacy Phone»։

Սմարթֆոնը ստեղծվել է ՏՏ անվտանգության ոլորտում մասնագիտացած MGT ընկերության հետ համատեղ։ Սմարթֆոնի գինը կլինի 1100 ԱՄՆ դոլար։

Սմարթֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն օժտված է մարտկոցի, Wi-Fi, Bluetooth, տեղակայման մոդուլների և տեսախցիկի և խոսափողի անջատման հատուկ կոճակներով։ Սմարթֆոնի միջոցով համացանցից կարելի է օգտվել հատուկ անոնիմայզերի միջոցով։

Մակաֆին նշել է, որ իրենց ստեղծած սմարթֆոնը «լուսային տարիներով» առաջ է այլ ընկերությունների ներկայացրած նմանատիպ սարթավորումներից։

Սմարթֆոնը հասանելի կլինի 2018թ.-ի ամռանը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է դոմենային անվանման գրանցում ծառայությունը .AM և .ՀԱՅ տիրույթներում, այդ թվում նաև ոչ հրապարակային տարբերակով։ Ի դեպ, Ռոստելեկոմի Հոսթինգ ծառայության բաժանորդները (բացառությամբ Բրոնզ փաթեթի) կարող են բաժանորդագրվել դոմենային անվանման գրանցում .am կամ .հայ տիրույթում ծառայություններին՝ վճարելով ընդամենը 7500 դրամ տարեկան վճար գործող 10000 դրամի փոխարեն։

Share