Բաժին. Բիզնես

Facebook Messenger-ի միջոցով այսուհետ հնարավոր կլինի մոտ 50 խաղ խաղալ

Սան Ֆրանցիսկոյում ընթացող F8 կոնֆերանսի շրջանակներում Facebook կորպորացիան հայտարարել է, որ զգալիորեն ընդլայնվել են Facebook Messenger-ի խաղային գործառույթները։ Այսուհետ հավելվածի միջոցով հնարավոր կլինի խաղալ մոտ 50 խաղ։

Facebook Messenger-ի միջոցով հնարավոր կլինի խաղալ Snake, PacMan, Space Invaders, Blackjack, Gin Rummy, Solitaire հայտնի խաղերը, ինչպես նաև՝ սուդոկու, բոուլինգ, բիլիարդ և այլն։

Խաղերն ամբողջ աշխարհում հասանելի կդառնան առաջիկա շաբաթների ընթացքում՝ Facebook Messenger-ի նոր թարմացման միջոցով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share