Բաժին. Բիզնես

Facebook-ից ամսական 1.9 մլրդ մարդ է օգտվում

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերբը հերթական անգամ հրապարակել է Facebook-ի և իրեն պատկանող այլ առցանց նախագծերի ցուցանիշները։

Հրապարակված ցուցանիշների համաձայն Facebook-ից ամսական օգտվում է 1.9 մլրդ օգտատեր, որոնցից 1.3 մլրդը սոցիալական ցանց են մուտք գործում ամեն օր։ Ինչ վերաբերում է այլ համակարգերին, ապա Instagram-ից ամսական օգտվում է 700 մլն օգտատեր, WhatsApp-ից և Facebook Messenger-ից՝ 1.2 միլիարդական։ Facebook-ից ամսական օգտատերերի թիվը 2016թ. առաջին եռամսյակում կազմել է 1.65 մլրդ, փաստորեն արձանագրվել է 17% աճ։ 2016թ. առաջին եռամսյակում սոցիալական ցանցից ամեն օր օգտվում էր 1.09 մլրդ մարդ, սույն ցուցանիշը մեկ տարում աճել է 18%-ով։

Ինչ կայանում է ֆինանսական ցուցանիշներին, ապա 2017թ. առաջին եռամսյակում Facebook-ի հասույթը կազմել Է 8,03 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 3,06 մլրդ դոլար: Երկու ցուցանիշներն Էլ գերազանցել են վերլուծաբանների սպասումները և աճել 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ: Այն ժամանակ հասույթը կազմել Էր 5,38 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 1,73 մլրդ դոլար։

Ցուկերբերգը նաև հայտնել է, որ Facebook-ի փոխօգնության խմբերում այժմ գրանցված է մոտ 100 մլն օգտատեր՝ նշելով, որ իրենք ձգտում են այդ թիվը հասցնել 1 միլիարդի։ Facebook-ի հիմնադիրը տեղեկացրել է, որ սոցիալական ցանցը նոր 3000 աշխատակից կընդունի, որոնք կփորձեն օգտնել օգնության կարիք ունեցող օգտատերերին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է դոմենային անվանման գրանցում ծառայությունը .AM և .ՀԱՅ տիրույթներում, այդ թվում նաև ոչ հրապարակային տարբերակով։ Ի դեպ, Ռոստելեկոմի Հոսթինգ ծառայության բաժանորդները (բացառությամբ Բրոնզ փաթեթի) կարող են բաժանորդագրվել դոմենային անվանման գրանցում .am կամ .հայ տիրույթում ծառայություններին՝ վճարելով ընդամենը 7500 դրամ տարեկան վճար գործող 10000 դրամի փոխարեն։

Share