Բաժին. Բիզնես

Ucom. շարժական սարքերի տեսականին համալրվել է hզոր մարտկոցով Huawei սմարթֆոնով

Ucom ընկերության շարժական սարքերի տեսականին համալրվել է 2017 թվականի նորագույն Huawei Y5 4G սմարթֆոնով: 3000 միլիամպեր հզորություն ունեցող մարտկոցը թույլ կտա ավելի երկար վայելել հինգ-դյույմանոց HD էկրանով և 8-մեգապիքսելանոց տեսախցիկով օժտված սմարթֆոնի աշխատանքը:

Այս նորագույն սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ինչպես առանց բաժանորդագրության՝ 79 900 դրամով, այնպես էլ ամսական բաժանորդագրությամբ՝ յուրաքանչյուր ամիս վճարելով ընդամենը 3 200 դրամ: Պարզապես 24 ամսով հարկավոր է միանալ Ucom Ունիվերսալ ծառայության ցանկացած սակագնային պլանի: 

Նշենք, որ առկա են սմարթֆոնի ոսկեգույն ու մոխրագույն երանգները, իսկ քանակությունը սահմանափակ է:

Share