Բաժին. Բիզնես

Որքան են վարձատրվում Apple, Google, Tesla և կորպորացիաների ղեկավարները

Ամերիկյան Bloomberg գործակալությունը հրապարակել է ԱՄՆ խոշորագույն ընկերությունների ամենաշատ վարձատրվող ղեկավարների ցուցակը։

2016թ.-ի ընթացքում ամենաշատ վարձարվող ղեկավարը եղել է Jet.com-ի հիմնադիր Մարկ Լորը, ով վաստակել է 236 մլն դոլար աշխատավարձ, սույն թվից 235 մլն դոլարը նա վաստակել է Jet.com-ը Walmart առևտրային ցանցին վաճառքից։ Այժմ Լորը գլխավորում է Walmart-ի էլեկտրոնային առևտրի բաժինը և ստանում է «համեստ» 346,000 դոլար / տարեկան աշխատավարձ։ Սա նշանակում է, որ Լորն այս ցուցակում միայն ժամանակավոր առաջատար է։

Երկրորդ հորիզոնականում է Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկը, ով 2016թ.-ին վաստակել է 150 մլն դոլար։ Եռյակը եզրափակում է Evercore Partners-ի ղեկավար Ջոն Վայնբերգը, ով ստացել է մոտ 124 մլն դոլար։

Ամենաշատ վաստակող ղեկավարների տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Մարկ Լոր (Marc Lore) – Wal-Mart Stores Inc. – $236,896,191

2. Թիմ Կուկ (Tim Cook) – Apple Inc – $150,036,907

3. Ջոն Վայնբերգ (John S. Weinberg) – Evercore Partners Inc. – $123,991,055

4. Սանդեր Փիչայ (Sundar Pichai) – Alphabet Inc. – $106,502,419

5. Իլոն Մասկ (Elon Musk) – Tesla Inc. – $99,744,920

6. Վիրջինիա Ռոմերթի (Virginia M. Rometty) – IBM – $96,764,750

7. Միտչ Գարբեր (Mitch Garber) – Caesars Acquisition Co. – $91,146,468

8. Ֆիլիպ Դոման (Philippe P. Dauman) – Viacom Inc. – $87,841,249

9. Լեսլի Մունվս (Leslie Moonves) – CBS Corp. – $83,645,290

10 Մարիո Գաբելլի (Mario J. Gabelli) – Gamco Investors Inc. – $75,965,266

Հատկանշական է, որ տասնյակում հայտնված ընկերություններից չորսը ներկայացնում է տեխնոլոգիան ոլորտը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է դոմենային անվանման գրանցում ծառայությունը .AM և .ՀԱՅ տիրույթներում, այդ թվում նաև ոչ հրապարակային տարբերակով։ Ի դեպ, Ռոստելեկոմի Հոսթինգ ծառայության բաժանորդները (բացառությամբ Բրոնզ փաթեթի) կարող են բաժանորդագրվել դոմենային անվանման գրանցում .am կամ .հայ տիրույթում ծառայություններին՝ վճարելով ընդամենը 7500 դրամ տարեկան վճար գործող 10000 դրամի փոխարեն։

Share