Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ի ղեկավարը մասնակցել է A դասի հեչբեքի փորձարկումներին

Mercedes-Benz-ը սկսել է A դասի հեչբեքի և 4 դռնանի CLS կուպեի փորձարկումները։ Փորձարկումներն առանձնանում են նրանով, որ դրանց մասնկցել է Mercedes-Benz-ի ղեկավար Դիտեր Ցետշեն։ Նոր մեքենաների փորձարկումների ընթացը նկարագրող լուսանկարները Ցետշեն հրապարակել է Linkedin սոցիալական ցանցում։

Ցետշեն նաև տեղեկություններ է հայտնել փորձարկումների պայմանների մասին։ Փորձարկումների համար ստեղծված հատուկ անգարում ջերմաստիճանը տատնվում է -40 մինչև +60 C, իսկ քամու արագությունը հասնում է մինչև 265 կմ/ժ, այս ամենի հետ մեկտեղ անգարում տեղում է անձրև և ձյուն։

Մեքենաների տեխնիկական հագեցվածության մասին դեռևս տվյալներ չկան։ Mercedes-Benz-ի ղեկավարը նշել է, որ անհամբեր սպասում է 2018թ.-ին, երբ ընկերությունը կներկայացնի A դասի հեչբեքը։

Share