Բաժին. Բիզնես

Beeline. մինչև 100 Մբ/վ արագությամբ ինտերնետ՝ Աբովյան և Արտաշատ քաղաքներում

Beeline-ը հայտարարում է Աբովյանում, Արտաշատում, ինչպես նաև Նորագյուղ և Ոստան համայնքներում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այս բնակավայրերի բնակիչներին հասանելի դարձավ 100 Մբ/վ արագությամբ ինտերնետը: 

Նոր տեխնոլոգիայով մատուցվող ինտերնետն ապահովում է մինչև 20 անգամ բարձր ֆիքսված ինտերնետի արագություն, քան տրամադրվում էր նշված բնակավայրերի բնակիչներին նախքան ցանցի արդիականացումը:

«Ինտերնետի նոր տեխնոլոգիան, որը հասանելի է դարձել Աբովյանում և Արտաշատում, ADSL  տեխնոլոգիայի արդիականացման արդյունք է. միայն այստեղ արագությունը մի քանի անգամ բարձր է,  և, փաստացի այն հասնում է օպտիկական ինտերնետի արագությանը: Ամբողջ ցանցը կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխի միջոցով: Բաժանորդը պետք է միայն միացնի հեռախոսային գիծը մոդեմին և վայելի գերաարագ ինտերնետի հնարավորությունները: Ես շնորհավորում եմ մեր նոր և գործող ֆիքսված ինտերնետի բաժանորդներին`  ծառայությունների նոր որակի կապակցությամբ և ուզում եմ ասել, որ Beeline-ը կշարունակի ենթակառուցվածքի արդիականացումը` դարձնելով մեր բաժանորդների կյանքը էլ ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline ինտերնետին միանալու համար կարելի է, մասնավորապես,  Neo Max ծառայությունների փաթեթների բաժանորդ դառնալ, որը հնարավորություն է տալիս ամսական 5990 դրամ վճարելով ստանալ  անսահմանափակ զանգերի հնարավորություն Beeline բջջային ցանցի ներսում, 3 ԳԲ բջջային ինտերնետ, 150 SMS հաղորդագրություն, ֆիքսված ինտերնետ մինչև 50 Մբ/վ արագությամբ և BeeTV-ի 20 հեռուստաալիք անվճար դիտելու հնարավորություն:Սկսած ամսական 10990 դրամից Beeline-ն առաջարկում է Quatro ծառայությունների փաթեթների  շարքը: Այն ներառում է անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, մինչև 200 րոպե զանգեր այլ ՀՀ օպերատորների բջջային ցանցեր, մինչև 10 ԳԲ բջջային ինտերնետ, մինչև 300 SMS հաղորդագրություն, ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբ/վ արագությամբ և BeeTV-ի մինչև 133 հեռուստաալիք անվճար դիտելու հնարավորություն: Neo Max և Quatro ծառայությունների փաթեթների  օգտագործման առաջին ամիսն անվճար է:

Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ հաղորդագություն ուղարկելով Facebook  ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա  Beeline գրասենյակներում:

——————————

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share