Բաժին. Բիզնես

Մարկ Ցուկերբերգը վերջապես ավարտեց Հարվարդի համալսարանը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Հարվարդում գիտական աստիճան Է ստացել այն բանից 12 տարի անց, ինչ թողել Է համալսարանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ինքն Է գրել Facebook-ի իր Էջում:

«Մայրի՛կ, ես քեզ ասում Էի չԷ, որ կվերադառնամ եւ աստիճան կստանամ», – գրել Է Ցուկերբերգը Facebook-ում: Ցուկերբերգը դարձել Է իրավունքի դոկտոր:

Ապագա միլիարդատերը Հարվարդում սովորել Է 2002 թվականից: 2004 թվականին նա դարձել Է Facebook սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը, իսկ հաջորդ տարի թողել Է համալսարանը, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի ընկերության զարգացմանը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Հոսթինգ ծառայությունը, որի միջոցով բաժանորդները կարող են ստանալ տեխնիկական հարթակ իրենց Ինտերնետ ռեսուրսի համար, որտեղ կարելի է տեղադրել թվային ֆայլեր՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց կայքը ներկայացնելու համար:

Share