Բիզնես | 19:43 31/05/17

Աշխարհի ամենաթանկ պայուսակը Հոնկոնգի աճուրդում վաճառվել Է 380,000 դոլարով

Hermes ֆրանսիական բրենդի կանացի պայուսակը Հոնկոնգի աճուրդում վաճառվել Է 380 հազար դոլարով (2,94 մլն հոնկոնգյան դոլար): Այսպիսով, սահմանվել Է այս աքսեսուարի գնի համաշխարհային ռեկորդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Christie՚s աճուրդների տունը: Birkin մոդելի պայուսակը պատրաստված Է կոկորդիլոսի կաշվից եւ դրվագազարդված 18-կարատանոց ոսկով եւ ադամանդներով: Գնորդի անունը չի հրապարակվում:

Այս վաճառքը գերազանցել Է անցյալ տարվա ռեկորդը. այն ժամանակ Hermes-ի Birkin մոդելի պայուսակը Christie՚s աճուրդում վաճառվել Էր 300 հազար դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: