Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. Գրավիչ ամառային սակագներ ԱՄՆ ռոումինգում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է իր բաժանորդներին, որ մինչև 2017թ. օգոստոսի 31-ն ԱՄՆ-ում սահմանված են ռոումինգ ծառայությունների հետևյալ սակագները.

– Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց, «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգեր, Տեղական ուղղություններով, Մուտքային զանգեր – 25 Դ/րոպե

– Ելքային SMS – 25 Դ/SMS

– Ինտերնետ – 25 Դ/ՄԲ

– Դեպի ՀՀ այլ, +374 97 և +374 47 ցանցեր – 100 Դ/րոպե

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության առաջին իսկ օրվանից ջանք չի խնայում իր ճանապարհորդող բաժանորդների համար միջազգային ռոումինգի ծառայություններն առավել մատչելի դարձնելու համար: Ուստի՝ ռոումինգի սակագների լավագույն լուծումներն ու առաջարկները միշտ լինելու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը և շարունակական բնույթ են կրելու», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք Ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/MTSArmenia/

Share