Բաժին. Բիզնես

Շվեյցարիայում մթնոլորտից ածխածնի ներծծման վիթխարի գործարան է գործարկվել

Շվեյցարիայի Climeworks ընկերությունը գործարկել Է աշխարհում առաջին առեւտրային գործարանը, որը Երկրի մթնոլորտից ներծծում Է ածխածթթվական գազը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Science News-ը:

Գործարանը գտնվում Է Ցյուրիխից ոչ հեռու: Ածխաթթվական գազի ներծծման համար կիրառվում Է DAC (Direct air capture) տեխնոլոգիան՝ օդի ուղղակի կլանում եւ մաքրում: Այն ենթադրում Է թելքասպունգային զտող նյութի օգտագործում, որը պարունակում Է հատուկ քիմիական նյութեր: Այս ֆիլտրով անցնող օդը մաքրվում Է ածխաթթվական գազից:

Համանման տեխնոլոգիաներ են օգտագործվում Միջազգային տիեզերակայանում եւ սուզանավերում: Սպասվում Է, որ մեկ տարում գործարանը կհավաքի մինչեւ 900 տոննա գազ, ինչը համարժեք Է մոտավորապես 200 ավտոմոբիլների արտանետումներին,համեմատության համար նշենք, որմարդիկ տարեկան մթնոլորտ են արտանետում 40 միլիարդ տոննա ջերմոցային գազեր: Միացությունն այնուհետեւ պլանավորվում Է վաճառել գյուղատնտեսական արտադրողներին, մասնավորապես, բանջարեղենի աճեցման համար:

Share