Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. ամռան ընթացքում .AM և .հայ դոմենների գրանցում 8,000 դրամով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ս. թ. հունիսի 13-ից մինչև օգոստոսի 31-ը .AM և .հայ տիրույթներում մեկ դոմենի գրանցումը ռեզիդենտ հաճախորդների համար կարժենա 1 տարվա համար 8000 ՀՀ դրամ՝ նախկին 12000 ՀՀ դրամի փոխարեն: Իսկ ոչ ռեզիդենտ օգտատերերի համար դոմենի գրանցումը կարժենա 12000 ՀՀ դրամ՝ նախկին 20000 ՀՀ դրամի փոխարեն:

Դոմենը գրանցելու համար հարկավոր է այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել օպերատորի սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ընեկության նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք Ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/MTSArmenia/

Share