Բաժին. Բիզնես

Ռալֆ Յիրիկյան. շուտով սկսում ենք 5-րդ սերնդի ներդրումը շարժական կապի ոլորտում

Վիվասել-ՄՏՍ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Շանթ հեռուստաընկերության Հորիզոն հաղորդման շրջանակում հյուրընկալվել է Արամ Աբրահամյանին։ Առաջատար բջջային օպերատորի ղեկավարը խոսել է հեռահաղորդակցույթան ոլորտի զարգացման միտումների և ուղղությունների, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի և այլ թեմաների մասին։ Մասնավորապես, Ռալֆ Յիրիկյանը հայտնել է, որ շուտով սկսում են 5-րդ սերնդի ներդրումը շարժական կապի ոլորտում։ Հավելելով, որ խոսքը դեռևս գնում է 5G կապի տեխնոլոգիաների փորձարկման, այլ ոչ թե կորմերցիոն ներդրման մասին։

Յիրիկյանը նաև խոսել է Էյ-Դի-Սի ընկերության ակտիվների ձեռքբերման մասին՝ նշելով, որ ADC-ի ցանցը հնարավորության կտա ընդլայնել ընկերության ցանցի թողունակությունը և ավելի բարելավել ինտերնետի որակը։ Ռալֆ Յիրիկյանը նաև հայտնել է, որ իրենք կշարունակեն ծառայություններ մատուցել ADC-ի բաժանորդներին, ինչը նշանակում է, որ Վիվասել-ՄՏՍ-ը կտրուկ ընդլայնում է իր ներկայությունը ամրակցված ինտերնետի շուկայում։ Մանրամասները կից տեսանյութում։

Share