Բաժին. Բիզնես

Mercedes-Benz. մեկնարկել է E-Class կաբրիոլետի արտադրությունը

Daimler AG ավտոկոնցեռնի տարածած հաղորդագրության համաձայն օրերս մեկնարկել է Mercedes-Benz E-Class Cabriolet-ի արտադրությունը։ Մեքենան արտադրվում է Mercedes-Benz-ի Բրեմենում գտնվող գործարանում։ Նշենք, որ Գերմանիայում մեքենան կարժենա 54.2 հազար եվրո և ավել։

Բրեմենում գտնվող գործարանում աշխատում է 12.5 հազար աշխատակից։ Վերոնշյալ մոդելից բացի գործարանում նաև արտադրվում են C-Class և E-Class կուպեները, C-Class կաբրիոլետը, GLC և GLC Coupe SUV-երը, նաև SLC և SL ռոդսթերները։

Mercedes-Benz E-Class կաբրիոլետը հանրությանն է ներկայացվել այս տարվա գարնանը, այն մի փոքր ավելի մեծ է նախորդ մոդելից՝ անվային բազան աճել է 113 մմ-ով և հասել 2,873 մմ-ի։

Մեքենայի փափուկ տանիքը կարելի է բացել և փակել մինչև 50 կմ/ժ արագության ընթացքում։ Տանիքը փակելու համար անհրաժեշտ է 20 վայրկյան։

Եվրոպայում շուկա կհանվի Мercedes-Benz E-Class կաբրիոլետի մի քանի մոդիֆիկացիա` բենզինային 2.0 լիտր շարժիչով (184 ձիաուժ կամ 245 ձիաուժ), 3.0 լիտր V6 շարժիչով (333 ձիաուժ), նաև 2.0 և 3.0 լիտր ծավալով դիզելային շարժիչներով (194 և 258 ձիաուժ)։ Առավել հզոր շարժիչների դեպքում մեքենան կլինի 4Matic.

Share