Բաժին. Բիզնես

Ինչպիսին կլինեն Google Pixel 2 և Pixel XL 2 սմարթֆոնները

Համացանցում հերթական տեղեկություններ են հայտնվել Google-ի առաջատար սմարթֆոնների նոր շարքի մասին։ Խոսքը գնում է Google Pixel 2 և Pixel XL 2 սմարթֆոնների մասին։

Pixel XL 2 սմարթֆոնը կստանա 5.99″ անկյունագծով, Quad HD (2560 x 1440 px) կետային խտությամբ OLED դիսփլեյ։ Սմարթֆոնի պրոցեսորը կլինի Qualcomm Snapdragon 835, օպերատիվ հիշողույթունը՝ 4GB, իսկ ներքին հիշողությունը՝ 128GB։

Pixel 2 մոդելը կստանա 4.97″ անկյունագծով, Full HD (1920 х 1080 pixel) կետային խտությամբ OLED դիսփլեյ։ Հատկանշական է, որ Pixel 2-ը չի ունենա ականջակալների միացման 3.5 մմ տրամագծով անցքը։ Սմարթֆոնի պրոցեսորը Qualcomm Snapdragon 835 է, օպերատիվ հիշողությունը՝ 4GB, իսկ ներքին հիշողությունը՝ 64GB:

Google Pixel 2 և Pixel XL 2 սմարթֆոնները կարտադրի LG կորպորացիան։ Սմարթֆոնները կներկայացվեն 2017թ. հոկտեմբերին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Հոսթինգ ծառայությունը, որի միջոցով բաժանորդները կարող են ստանալ տեխնիկական հարթակ իրենց Ինտերնետ ռեսուրսի համար, որտեղ կարելի է տեղադրել թվային ֆայլեր՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց կայքը ներկայացնելու համար:

Share