Բաժին. Բիզնես

Եվրամիության հակամենաշնորհային օրենքները խախտելու համար Google կորպորացիան տուգանվեց 2.4 մլրդ եվրոյով

Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշել Է ամերիկյան Google կորպորացիային տուգանել ռեկորդային 2,4 մլրդ եվրոյով Եվրամիության հակամենաշնորհային օրենքները խախտելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին տարածվել Է Բրյուսելում:

«Ընկերությունը չարաշահում Է իր՝ որպես որոնողական համակարգի գերիշխող դիրքը շուկայում՝ անօրինական առավելություն տալով Google-ի այլ արտադրանքի»,-նշվում Է փաստաթղթում:

Google-ում հայտարարել են, որ ընկերությունը կարող Է Եվրոպական դատարանում գանգատարկել ԵՀ-ի որոշումը: «Մենք հարգալից անհամաձայնություն ենք հայտնում այն եզրակացությունների կապակցությամբ, որոնք հրապարակվել են այսօր,-ասված Է կորպորացիայի պաշտոնական բլոգում հունիսի 27-ին հրապարակված հայտարարության մեջ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

 

Share