Բաժին. Բիզնես

2021թ.-ին մոբայլ հավելվածների շուկան կհասնի 6.3 տրիլիոն դոլար ծավալի

Մոբայլ հավելվածների համաշխարհային ինդուստրիայի ծավալը 2021 թվականի կարող Է հասնել 6,3 տրլն դոլարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է App Annie վերլուծական գործակալության հետազոտության մեջ:

Դրա հետ մեկտեղ օգտատերերի թիվը կավելանա գրեթե կրկնակի՝ 2016 թվականի 3,4 միլիարդից մինչեւ 6,3 մլրդ՝ 2021 թվականին:

Հավելվածներում անցկացող ժամանակն այդ շրջանում 1,6 տրիլիոնից կաճի մինչեւ 3,5 տրլն ժամ:

App Annie-ի փորձագետները նաեւ սպասում են, որ 2021 թվականին հավելվածների համար համաշխարհային ծախսերը կգերազանցեն 139 մլրդ դոլարը, մասնավորապես, խաղային հավելվածների համար ծախսերը կկազմեն 105 մլրդ դոլար, ոչ խաղայինինը՝ 34 մլրդ դոլար:

Շարժական հավելվածներ ստեղծողները օգտատերերի վրա կատարվող տարեկան ծախսերը 379 դոլարից կավելացնեն մինչեւ 1008 դոլար: Դրան կնպաստի անցումը ֆիզիկական գործառնություններից շարժականին, նշվում Է հետազոտության մեջ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share