Բաժին. Բիզնես

Աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվի 10 նոր աշխատատեղ

Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Կարհաս» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով կհետաձգվի: Ընկերության նպատակն է ԱՀ, Քաշաթաղի շրջանի Միրիկ և Մոշաթաղ համայնքների տարածքում կառուցել 2,8 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ, արտադրել էլեկտրաէներգիա, ինչի համար նախատեսվում է կատարել ընդհանուր շուրջ 2,06 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 502,2 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 10 աշխատատեղ` 100 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Share