Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. «VivaStart»-ը՝ սպասարկման մշակույթ ձևավորող կրթական ծրագիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ում հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի այս տարվա առաջին շրջանավարտները: Բարձրակարգ սպասարկումը համարելով որակի կարևոր ցուցիչ՝ ընկերությունը վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում մասնագիտանալու մեկնարկային հնարավորություն է տվել տարբեր բուհերի ուսանողներից ձևավորված հերթական խմբին: 21 ուսանող նախ մասնակցել է տեսական դասընթացների, ապա՝ երկամսյա ժամանակահատվածում  մասնագիտական հմտություններն ու ստացած գիտելիքներն ամրապնդել է մայրաքաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գործող սպասարկման կենտրոններում:

«VivaStart»-ն իրականացվում է 2015 թվականից: Կարևոր համարելով բաժանորդների գոհունակությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրթական այս ծրագրով մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ է փոխանցել 124 ուսանողի: Մասնակիցները ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները և տիրապետել դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործքիների կիրառման ճկունությանը: Ծրագիրն առանձնահատուկ է՝ ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզային ներգրավվածություն ապահովելու առումով:

«Անկախ աշխատավայրից կամ զբաղեցրած պաշտոնից՝ յուրաքանչյուրը պետք է հիշի, որ հաղորդակցությունը մարդկային հարաբերությունների բանալին է: Որքան քաղաքակիրթ լինեն դրանք, այնքան կշահեն կողմերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում գործում է կառավարման այդ մոդելը. աշխատանքային շփման հիմքում կա հարգանք և աջակցելու պատրաստակամություն: Այս ժամանակահատվածում ձեզ փոխանցված գիտելիքներն ու փորձը կարևոր են՝ հետագայում նույն արժեհամակարգով առաջորդվելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«VivaStart»-ի հերթական շրջանավարտները գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են ծրագրից իրենց տպավորությունները, մոտեցումներն ու ստացած գիտելիքների կարևորությունը:

Առաջնորդվելով պատասխանատու գործարար մշակույթով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 12 տարի համագործակցում է տարբեր բուհերի հետ՝ ուսանողությանը փոխանցելով իր փորձն ու նրանց հասանելի դարձնելով զարգացման հնարավորություններից լավագույնը: Տարբեր ժամանակահատվածներում «VivaStart»-ի շրջանավարտներից 12-ն աշխատանքի են անցել ընկերությունում:

——————————

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share