Բաժին. Բիզնես

Սննդի առաքման Delivery Hero հարթակն IPO-ի արդյունքում գնահատվել է 5 մլրդ դոլար

Սննդի առաքման Delivery Hero գերմանական ստարտափն իրականացրել է բաժնետոմսերի առաջնային տեղաշախում, որի արդյունքում ընկերության շուկայական արժեքը գնահատվել է 5 մլրդ դոլար։ Delivery Hero-ն Եվրոպայի խոշորագույն ինտերնետ ստարտափներից մեկն է։ Չնայած հաջող իրականացված IPO-ին, Delivery Hero-ն մինչ այս աշխատել է վնասներով։ 2016թ.-ին ընկերության վնասները կազմել են 202 մլն եվրո։ Delivery Hero-ն իր գործունեությունն է ծավալում Lieferheld, Foodora, Foodpanda և այլ ապրանքային նշանների ներքո։

Բաժնետոմսերի թողարկման առաջին օրվա ավարտին մեկ արժեթղթի գինը հասել է 25.5 դոլարի, ինչը գերազանցել է փորձագետների հնչեցրած գնահատականները։

IPO-յի արդյունքում ընկերությունը կստանա մոտ 1 մլրդ դոլար, որից կեսը կուղղվի ընկերության պարտքերի փակմանը, իսկ երկրորդ կեսը բաժին կհասնի բաժնետերերին։

Delivery Hero-ն սննդի առաքման ոլորտի չորրորդ ստարտափն է, որը վերջին շրջանում իրականացրել է բաժնետոմսերի տեղաբաշխում։ Մինչ այս իրենց բաժնետոմսերը տեղաբաշխել էին ։GrubHub, Just Eat և Takeaway.com ընկերությունները։

McKinsey խորհրդատվական ընկերության գնահատականանների համաձայն սննդի առաքման համաշխարհային շուկան այժմ գնահատվում է 83 մլրդ եվրո։ Շուկայի տարեկան աճը կազմում է 3.5%, իսկ հավելվածների միջոցով պատվերների քանակը 2016թ.-ին աճել է 36%-ով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share