Բաժին. Բիզնես

Volterman սմարթ դրամապանակի հայկական նախագիծը Indiegogo հարթակում 181.5 հազար դորալ է հավաքագրել

Indiegogo համաֆինանսավորման հարթակի վերջին օրերի ամենահաջողած նախագիծը Volterman սմարթ դրամապանակն է, որը ստեղծել է մեր հայրենակից Ազատ Թովմասյանը։

Սմարթ դրամապանակը ունի միանգամից մի քանի գործառույթ.

– Դրամապանակը Bluetooth-ի միջոցով միանում է սմարթֆոնին և դրամապանակից 15-20 մետր հեռանալուց հետո սմարթֆոնը սկսում է ազդանշան տալ։ Հնարավորություն կա նաև հակառակ գործողության՝ դրամապանակի միջոցով գտնել սմարթֆոնը։

– Դրամապանակը զինված է GPS մոդուլով, որը թույլ է տալիս պարզել դրամապանակի տեղորոշումը։

– Դրամապանակի վրա տեղադրված է տեսախցիկ, որը դրամապանակը բացելուն պես նկարում է գողին կամ գտնողին և նկարներն ուղարկում օգտատիրոջ սմարթֆոնին։

– Դրամապանակում տեղադրված է լիցքավորման մարտկոց, որը թույլ է տալիս լիցքավորել սմարթֆոնը։

– Դրամապանակը Wi-Fi մոդուլի միջոցով կարող է ինտերնետ տրամադրել ցանկացած վայրում՝ 3 անգամ ավելի էժան տվյալների ռոումինգով։

Volterman-ի ստեղծողները նշում են, որ աշխարհում տարեկան կորչում է 30 մլն դրամապանակ։ Ամեն 3.5 վայրկյանը մեկ ինչ-որ մեկը կորցնում է սմարթֆոն։ Այս վիճակագրությունն է, որ Volterman-ը դարձնում է չափազանց պահանջված։

Volterman-ն առաջարկում է դրամապանակի 3 մոդել.

Cardholder – մարտկոց՝ 2,000 mAh, չափ՝ 10×7 սմ, քաշ՝ 100 գրամ։

Bifold – մարտկոց՝ 2,600 mAh, չափ՝ 12×9 սմ, քաշ՝ 120 գրամ։

Travel – մարտկոց՝ 5,000 mAh, չափ՝ 19×9 սմ, քաշ՝ 150 գրամ։

Indiegogo հարթակում արձանագրված ցուցանիշները ևս փաստում են Volterman-ի պահանջվածության մասին։ Volterman-ի թիմը նախագծի մեկնարկի համար կարիք ուներ 45 հազար դոլարի հավաքագրման, որը հավաքագրվեց նախագծի հրապարակման հենց առաջին որը։ Հուլիսի 2-ի դրությամբ արդեն հավաքագրվել է 181.5 հազար ԱՄՆ դոլար, ինչը չափազանց մեծ հաջողություն է։ Հավաքագրման ժամկետի ավարտին դեռևս կա մեկ ամիս։ 181.5 հազար դոլարը հավաքագրվել է 1457 աջակցի միջոցով։

Indiegogo հարթակում Volterman-ին աջակցելու համար սեղմեք հետևյալ հղումը՝ https://u.b24.am/2tEi0aE

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունն՝ իր նոր MaxPlus առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում Ռոստելեկոմի բաժանորդներին, ի լրումն իրենց սակագնային փաթեթի հիմնական պայմանների, ստանալ հավելյալ ծառայություններ աննախադեպ մատչելի պայմաններով։ MaxPlus առաջարկի շրջանակներում բաժանորդները կստանան 5000 դրամ/ամիս արժողությամբ բովանդակությունն ընդամենը 500 դրամ ամսավճարով․ – 2.5 անգամ ավելի արագ Ինտերնետ: – Մինչև 30 հավելյալ հեռուստաալիք: – Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարան ենթաբաժնից անսահմանափակ քանակությամբ սերիալներ դիտելու հնարավորություն։

Share