Բաժին. Բիզնես

Ռոստելեկոմ. ամփոփվեցին «Ես սիրում եմ Ռոստելեկոմը որովհետև» մրցույթի արդյունքները

Հուլիսի 4-ին Հանրապետության հրապարակին մոտ տեղակայված Կենտրոնական վաճառքի և սպասարկման սրահում ամփոփվեցին «Ես սիրում եմ «Ռոստելեկոմը», որովհետև…» ֆոտոմրցույթի արդյունքները և առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած մասնակիցներին շնորհվեցին մրցանակներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Outdance և Օտարը հեռուստասերիալների գլխավոր հերոսների դերակատարները։

Ֆոտոմրցույթը մեկնարկել էր ապրիլի 15-ին և տևել մինչև մայիսի 31-ը, մասնակցել կարող էին միայն ընկերության ակտիվ բաժանորդները։

«Ես սիրում եմ «Ռոստելեկոմը», որովհետև…» ֆոտոմրցույթը նպատակ ուներ բացահայտելու ընկերության բաժանորդների նախասիրությունները, կարծիքները և շնորհակալություն հայտնելու հավատարիմ բաժանորդներին։

«Մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուր բաժանորդի կարծիք, ինչպես ծառայությունների, այնպես էլ սպասարկման վերաբերյալ։ Ամեն օր մենք ստանում ենք գոհունակության ու շնորհակալության խոսքեր մեր բաժանորդներից և հավատացնում եմ Ձեզ՝ յուրաքանչյուր նամակ, առաջարկ, կամ անգամ բողոք քննվում և ուսումնասիրվում է մեր մասնագետների կողմից։ Այսօր մենք էլ ուրախ ենք հետաքրքիր հանգստի հնարավորություն ընձեռել հավատարիմ բաժանորդներից մեկին, ով ակտիվ մասնակցություն էր ցուցաբերել ֆոտոմրցույթին», – նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Պայմանները շատ պարզ էին՝ բաժանորդը պետք է իր ֆեյսբուքյան էջում հրապարակեր այնպիսի նկար, լուսանկար կամ գրաֆիկ պատկեր, որը կարտահայտեր նրա սերը «Ռոստելեկոմ» ընկերության և մատուցած ծառայությունների նկատմամբ, այնուհետև նկարն անհրաժեշտ էր տեղադրել ընկերության պաշտոնական էջում։ Առավելագույն թվով հավանումներ (like-եր)  ստացած տասը մասնակիցներից ընկերության հանձնաժողովը ընտրեց 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրածներին։

Առաջին մրցանակը՝ երկու ավիատոմս դեպի Վիենա, շնորհվեց Գյումրի քաղաքի բնակիչ Արթուր Մելիքյանին, («Ռոստելեկոմ» բաժանորդ է հանդիսանում 2013 թվականից), երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան Սմարթբոքս սարքեր։

——————–

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը` ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share