Բաժին. Բիզնես

Microsoft կորպորացիան մինչև 4,000 աշխատակից կկրճատի

Microsoft կորպորացիան պլանավորում Է իր գործարարության ընդգրկուն վերակառուցում, որը կհանգեցնի մի քանի հազար աշխատակիցների կրճատման: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 6-ին այս մասին հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ ընկերությունն արդեն սկսել Է որոշ աշխատակիցների ծանուցել, որ նրանք կարող են պոտենցիալ կերպով հայտնվել կրճատումների տակ: «Ինչպես եւ բոլոր ընկերությունները, մենք կանոնավոր հիման վրա կատարում ենք մեր գործարարության գնահատում»,- մեջբերում Է անում հեռուստաալիքը կորպորացիայի ներկայացուցչի խոսքից:

Ընկերությունում չեն հայտնել, թե քանի մարդ կարող Է զրկվել աշխատանքից: Սակայն, CNBC հեռուստաալիքի տվյալներով՝ կրճատումները կվերաբերեն առնվազն 3 հազար մարդու, որոնք հիմնականում զբաղված են վաճառքների ոլորտում: Այդ թվի 75 տոկոսը բաժին կընկնի ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող աշխատողներին: Ընդամենը Միացյալ Նահանգներում Microsoft-ում աշխատում Է 70 հազարից փոքր-ինչ ավելի, աշխարհում՝ 120 հազարից ավելի մարդ:

1975 թվականին ձեռնարկիչներ Բիլ Գեյթսի եւ Փոլ Ալենի կողմից հիմնված Microsoft-ը տարբեր սարքերի, անհատական համակարգիչներից մինչեւ շարժական հեռախոսների համար ծրագրային ապահովման արտադրության խոշորագույն կորպորացիաներից մեկն Է: Microsoft-ի կենտրոնակայանը գտնվում Է Ռիչմոնդ քաղաքում (Վաշինգտոնի նահանգ): Կորպորացիայի շուկայական կապիտալացումն ընթացիկ ամսվա սկզբի դրությամբ կազմել Է ավելի քան 530 միլիարդ դոլար:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share