Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ի նոր ռեկորդը՝ 2017թ. I կիսամյակում վաճառքներն աճել են 13.7%

Daimler AG հրապարակած տեղեկատվության համաձայն Mercedes-Benz-ը վաճառքների պատմական ռեկորդ է սահմանել։ 2017թ. հունիս ամսին ավտոկոնցեռնի վաճառքներն աճել են 11.1%-ով և կազմել 209,309 մեքենա, իսկ 2017թ. հունվար-հունիսին վաճառքներն աճել են 13.7%-ով և կազմել 1,144,274 մեքենա։ Ինչ կայանում է 2017թ. երկրորդ եռամսյակին, ապա վաճառքներն աճել են 11.6%-ով և կազմել 583,649 մեքենա։

Mercedes-Benz-ը շարունակում է մնալ պրեմիում դասի ավտոմեքենաների առաջատար հետևյալ երկրներում՝ Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Պորտուգալիա, Ավստրիա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Ավստրալիա, Թայվան, ԱՄՆ, Կանադա և Բրազիլիա։

2017թ. հունվար-հունիսին Եվրոպայում Mercedes-Benz-ի վաճառքներն աճել են 8.9%-ով և կազմել 484,120 մեքենա։ Գերմանիայում վաճառքներն աճել են 6.3%-ով և կազմել 151,790 մեքենա։

Վաճառքների ամենամեծ աճն արձանագրվել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ +26.7%, 438,710 մեքենա։ Մասնավորապես, Չինաստանում վաճառքներն աճել են 34.5%-ով և կազմել 292,679 մեքենա։ Հարավային Կորեայում վաճառքների աճը կազմել է 47.3%, Ավստրալիայում՝ 8.5%, Թայվանում՝ 10.9% և Հնդկաստանում՝ 8.7%։

Ինչ կայանում է մոդելներին, ապա ամենապահանջված մոդելը C-Class-ն է՝ 210,000 մեքենա, իսկ E-Class-ի վաճառքներն աճել են 68.4%-ով և կազմել 181,940 մեքենա։ Ինչ կայանում է արտաճանապարհային մոդելներին, ապա վաճառվել է 385,044 SUV:

Share