Բաժին. Բիզնես

Հայկական SoloLearn ստարտափը FBStart մրցույթի շրջանակներում Facebook-ի կողմից ճանաչվել է տարվա հավելված

Facebook կորպորացիան հայտարարել է «FbStart Apps of the Year» մրցույթի հաղթողներին։ 2017թ.-ի գլխավոր մրցանակակիր է դարձել հայկական SoloLearn ստարտափը, որը օգտատերերին հնարավորություն է տալիս ծրագրավորում սովորել։

SoloLearn-ն այժմ առաջարկում է 12 անվճար դասընթաց, որոնց թվում՝ JavaScript, Swift, Python, C++ և HTML/CSS։ Ուսուցման գործընթացն իրականացվում է խաղերի, մրցույթների, մարտահրավերների և թաքնված դասերի հայտնաբերման միջոցով։ Օգտատերերը ևս հնարավորություն ունեն ստեղծելու զանազան մրցույթներ և մարտահրավերներ։

«FbStart Apps of the Year» մրցույթի հաղթողներ են ճանաչվել նաև հետևյալ հավելվածները՝ Mondly, Maya, ReservaTurno և Golden:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է դոմենային անվանման գրանցում ծառայությունը .AM և .ՀԱՅ տիրույթներում, այդ թվում նաև ոչ հրապարակային տարբերակով։ Ի դեպ, Ռոստելեկոմի Հոսթինգ ծառայության բաժանորդները (բացառությամբ Բրոնզ փաթեթի) կարող են բաժանորդագրվել դոմենային անվանման գրանցում .am կամ .հայ տիրույթում ծառայություններին՝ վճարելով ընդամենը 7500 դրամ տարեկան վճար գործող 10000 դրամի փոխարեն։

Share