Բաժին. Բիզնես

iPhone-ի հերթական մոդելի թողարկումը կարող է հետաձգվել

Անցյալ շաբաթ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ iPhone-ի հերթական մոդելը հնարավոր է ժամանակին չթողարկվի։ Այսօր Economic Daily News պարբերականը հաստատում է այդ լուրերը։ Խոսքը գնում է iPhone-ի բոլոր երեք մոդելի թողարկման հետաձգման մասին։

Թողարկման հետաձգման հիմնական պատճառը նոր սմարթֆոնների արտադրության փոքր ծավալներն են։ Տեղեկությունների համաձայն խնդիրներ կան նաև նոր Touch ID-ի հետ։

Հրապարակումները պնդում են, որ iPhone-ների թողարկումը հնարավոր է հետաձգվի մեկ-երկու ամսով՝ մինչև 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share