Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը թողարկել է 300,000-րդ G դասի ամենագնացը

Գերմանական Diamler AG ավտոկոնցեռնի հրապարակած հաղորդագրության համաձայն ավստրիական Գրացում գտնվող գործարանում արտադրվել է 300,000-րդ G դասի ամենագնացը։ Ավստրիական գործարանում G դասն արտադրվում է 1979թ.-ից։

2009թ.-ից սկսած G դասի պահանջարկն ամբողջ աշխարհում անընդմեջ աճում է։ 2016թ.-ին գրանցվել է վաճառքների հերթական ռեկորդային ցուցանիշը՝ 20,000 մեքենա։ Վաճառքների ռեկորդներ են գրանցվում սկսած 2012թ.-ից։

Share