Բաժին. Բիզնես

10 տարվում վաճառված բոլոր iPhone-ների երկու երրորդը շարունակում է գործել

Apple կորպորացիան iPhone-ի առաջին մոդելը թողարկել է 2007թ.ին։ Անցած 10 տարվա ընթացքում թողարկվել է սմարթֆոնի 15 մոդել։ Ամերիկյան կորպորացիան iPhone-ի նոր մոդելներ է թողարկում հիմնականում տարի մեկ անգամ։

Newzoo մարկետինգային ընկերության հետազոտության արդյունքների համաձայն 2017թ. ապրիլի դրությամբ վաճառված iPhone-ների ընդհանուր քանակը 1.163 մլրդ է, որոնց 62.6%-ը կամ 728 միլիոնը դեռևս գործում է։

Այն դեպքում, երբ iPhone-ին բաժին է ընկնում սմարթֆոնների վաճառքի միայն 15%-ը, գործածվող սմարթֆոնների շուկայում iPhone-ն ունի 25%-ը մասնաբաժին։։ Նման ցուցանիշը որակյալ և հուսալի արտադրանքի շնորհիվ է։

iPhone-ներն ամենաշատն օգտագործում են չինացիները։ Այժմ Չինաստանում գործածվում է բոլոր iPhone-ների 31.3%-ը կամ 228 մլն սարք՝։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 16.4% կամ 120 մլն սմարթֆոն։

iPhone 6-ն ամենաշատ գործածվող սմարթֆոնն է՝ 21%, երկրորդ տեղում է iPhone 6s` 18%, iPhone 7` 11%, iPhone 6 Plus` 9%, iPhone 6s Plus` 8%:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share