Բաժին. Բիզնես

Apple-ը Nokia-յին 2 մլրդ դոլար է վճարել

Հայտնի է դարձել այն գումարը, որը վճարելով Apple կորպորացիան կկարգավորի Nokia-յի հետ ունեցած պատենտային վեճը։

Օրերս Nokia-յի կողմից հրապարակված հաշվետվության մեջ նշված է 1.7 մլրդ եվրոյի (2 մլրդ դոլարի) նախնական փոխանցում, որն առցանց Nokiamob հարթակը կապում է Apple-ի կողմից պատենտային վեճի հարթմանն ուղղված գործընթացի հետ։

Նշենք, որ այս տարվա մայիսին Apple-ը և Nokia-ն հայտարարել էին պատենտային վեճի խաղաղ լուծման մասին։ Դեռևս հայտնի չէ, թե որքան գումար Nokia-ն կստանա Apple-ից, ամեն դեպքում առաջին երկու միլիարդ դոլարի փոխանցումը կարծես թե փաստ է։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share