Բաժին. Բիզնես

ԱԳԲԱ Լիզինգ և Յանդեքս Տաքսի. արտոնյալ պայմաններ՝ հայկական տաքսոպարկերը Renault Logan մակնիշի մեքենաներով համալրելու համար

Յանդեքս.Տաքսին, Ռենոն և ԱԳԲԱ Լիզինգ արտոնյալ պայմաններով կհամալրեն հայկական տաքսոպարկերը Renault Logan մակնիշի մեքենաներով, որոնք ապահովված են Confort օդափոխիչ համակարգով։ Ծրագրի նպատակը Երևանում և Գյումրիում գործող Յանդեքս.Տաքսի-ի պատվիրատուներին սպասարկող նոր հարմարավետ մեքենաների քանակի ընդլայնումն է:

«Երևանում տաքսիների 95%-ի տարիքը գերազանցում է 5 տարին: Մեր ծրագիրը կօժանդակի տաքսոպարկերի մեքենաների պատեհաժամ նորացմանը՝ այպիսով նպաստելով երթևեկության որակին և անվտանգության մակարդակին»: Renault-ի և ԱԳԲԱ Լիզինգ-ի հետ համաձայնագրի շնորհիվ «նավատորմի» նորացման գործընթացը տաքսոպարկերի համար առավել քան շահեկան կլինի՝ վճարելով լիզինգային գումարները այն միջոցներից, որոնք տաքսոպարկերը կվաստակեն նոր մեքենաների միջոցով», – ասում է Հայաստանում Յանդեքս.Տաքսի ծառայության տարածաշրջանային տնօրեն Գեորգի Հակոբյանը:

ՀՀ տաքսի ծառայություններին Renault Logan մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման ֆինանսավորման արտոնյալ պայմաններ տրամադրելու նպատակն է վերազինել հայկական տաքսոպարկերը նոր ավտոմեքենաներով, որոնք ոչ միայն ավելի հարմարավետ են, այլև ապահով: Մենք ուրախ ենք այս ծրագիրը մեկնարկել Յանդեքս.Տաքսի-ի հետ համագործակցության շրջանակներում, որը հաջողված ներդրման օրինակ կծառայի և դրական ազդեցություն կունենա ամբողջ ոլորտի զարգացման վրա»,- նշում է ԱԳԲԱ Լիզինգ-ի  գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

«Renault Logan-ը Confort օդափոխիչ համակարգով համալրված է բոլոր անհրաժեշտ անվտանգության համակարգերով և հարմարավետ երթևեկության սարքավորումներով: Այն հուսալի, մատչելի ծառայության, ընդարձակ և անվտանգ ավտոմեքենա է: Հետագայում տաքսոպարկերին կընձեռվեն հատուկ պայմաններ պահեստամասերի գնման ժամանակ, ինչպես նաև կանցնեն Renault-ի երևանյան պաշտոնական դիլերի ավտոմոբիլային հատուկ պատրաստում»,-հաղորդում է Renault Ռուսաստան մամլո ծառայությունը:

ԱԳԲԱ Լիզինգ-ը արդեն հաստատել է Երևանի երկու տաքսոպարկերի դիմումները և մոտ ապագայում նրանք կստանան 25 նոր Renault Logan ավտոմեքենա, որոնք «Կոմֆորտ» սակագնով կծառայեն Յանդեքս.Տաքսի պատվիրատուներին: Մինչև 2017թ. ավարտը գործընկերները մտադիր են տաքսոպարկերին փոխանցել ավելի քան 100 մեքենա:

————-

ԱԳԲԱ Լիզինգ-ը  2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված Ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգ-ը Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: Ընկերության կողմից ֆինանսավորման գերակա ուղղությունն է էներգախնայող և էներգաարդյունավետ սարքավորումների ֆինանսավորումը, որն այժմ իրականացվում է ընկերության կողմից 2014թ. ստեղծված «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակներում:

1998թ. ստեղծված Renault Ռոսսիան համարվում է մարդատար մեքենաների արտադրման խոշորագույն ընկերությունը Ռուսաստանում, այն նաև ռուսական ավտոմոբիլային ոլորտի խոշորագույն ներդնողներից մեկն է: Այսօր ընկերության ակտիվները ներառում են երկու արտադրական հատվածներ՝ գործարան Մոսկվայում և Տոլյատիում АВТОВАЗ-Renault-Nissan միության գործընկերների հետ համատեղ շղթան: Ամբողջ երկրում 169 կետով համարակալված զարգացած դիլերային ցանցը հաճախորդներին երաշխավորում է ծառայության անփոխարինելի բարձր մակարդակ: 1998թ. ռուսական շուկայում ընկերության տարածման պահից ի վեր վաճառվել է մոտ 1,5մլն Renault մակնիշի ավտոմեքենա: Renault Ռոսսիան մարդատար մեքենաների արտադրության տեղայնացման մակարդակով զբաղեցնում է ամենաառաջատար դիրքերը, ինչպես նաև համարվում է Ներմուծման փոխարինման անվիճելի առաջնորդը: Տվյալ պահին ընկերությունն ակտիվորեն զարգացնում է ավտոմեքենաների, ավտոմասերի և ռուսական արտադրության պահեստամասերի արտահանումը դեպի մի շարք արտասահմանյան երկրներ:

2010թ. հիմնադրված Յանդեքս.Տաքսի-ն բջջային հավելվածի և վեբ-տարբերակի առցանց պատվիրման ծառայություն է: Յանդեքս.Տաքսի-ն գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում: Ընդհանուր առմամբ ծառայության մեջ գործում է շուրջ 200.000 մեքենա:

Share