Բաժին. Բիզնես

Օգոստոսի կեսին Mercedes-Benz-ը նոր շքեղ կոնցեպտ կներկայացնի

Mercedes-Benz-ի յութուբյան պաշտոնական էջում հրապարակվել է նոր տեսանյութ, որտեղ մասամբ ներկայացված է ընկերության նոր շքեղ կոնցեպտը։

Carscoops կայքի վերլուծաբանները կարծում են, որ խոսքը գնում է անցյալ տարի ներկայացված Vision Mercedes-Maybach 6 կոնցեպտի կաբրիոլետ տարբերակի մասին։ Նման կարծիքի հիմք են տալիս կոնցեպտների նույնատիպ ղեկերը և արտաքին դիմագծերը։

Ենթադրվում է, որ նոր կոնցեպտը կներկայացվի Pebble Beach Concours d’Elegance էլեգանտ մեքենաների մրցույթում, որը կմեկնարկի օգոստոսի կեսերին։

Հիշեցնենք, որ անցյալ տարի ներկայացված Vision Mercedes-Maybach 6 կոցեպտն իրենից ներկայացնում է էլեկտրամեքենա, որի հզորությունը 750 ձիաուժ է, իսկ արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ-ով։ Ամբողջական լիցքավորումը մեքենային թույլ է տալիս երթևեկելու 500 կմ, իսկ 100 կմ երթևեկության համար բավական է մեքենան լիքցավորել միայն 5 րոպե։

Share