Բաժին. Բիզնես

Այսուհետ հնարավոր է փոխել Viber-ում գրանցված հեռախոսահամարը

Աշխարհի առաջատար առցանց հաղորդակցման հարթակներից մեկը համարվող Viber-ն այսօր գործարկել է օգտատերերի կողմից անչափ սպասված մի գործառույթ։ Խոսքը գնում է օգտահաշվին կից հեռախոսահամարի փոփոխության հնարավորության մասին։ Հեռախոսահամարի փոփոխությունն այսուհետ չի բերի օգտահաշվի տվյալների կորուստի։ Հեռախոսահամարի փոփոխությունը հնարավոր է կատարել միայն ակտիվ SIM քարտի առկայության դեպքում։

Նշենք, որ նախկինում հեռախոսահամարի կամ սմարթֆոնի փոփոխությունը բերում էր օգտահաշվի կորստի, ինչի պատճառով անհրաժետություն էր առաջանում նոր օգտահաշիվ գրանցել։ Այժմ օգտատերերը հնարավորություն ունեն անցնել նոր համարի կամ սմարթֆոնի՝ պահպանելով զրույցների արխիվը և կոնտակտները։

Viber-ի հեռախոսահամարը փոխելու համար պետք է սմարթֆոնի մեջ տեղադրել նոր SIM քարտը, որից հետո հարթակը կառաջարկի փոխել կցված հեռախոսահամարը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում պահպանել արխիվը և կոնտակտները համացանցում։ Նախկին հեռախոսահամարի հետ շփվող բոլոր օգտատերերը ծանուցում կստանան, որի մեջ նրանց կառաջարկվի պահպանել նոր կոնտակտը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share