Բիզնես | 21:22 11/08/17

Vertu-ն անհավանական զեղչով վաճառում է վերջին հեռախոսները

«Բիզնես 24»-ը տեղեկացրել է, որ լյուքս դասի բջջային հեռախոսներ և սմարթֆոններ արտադրող Vertu ընկերությունը դադարեցնում է գործունեությունը և փակում Մեծ Բրիտանիայում գտնվող գործարանը։ Փակման պատճառով ընկերությունն անհավանական զեղչով վաճառքի է հանել դեռևս առկա սմարթֆոններն ու բջջային հեռախոսները։

Վաճառքի համար Vertu-ն ընտրել է BidSpotter առցանց աճուրդի հարթակը, որտեղ տեղադրված սարքավորումների մեկնարկային գները անչափ ցածր են։

Օրինակ՝ 14.6 հազար ֆունտ արժողությամբ Vertu Signature մոդելը, որի վրա պատկերված է 18 կարատ ոսկով և ադամանդներով իրականացված վիշապ, վաճառքի է հանվել մեկնարկային 1,150 ֆունտով, այժմ մոդելի համար առաջարկվում է 5,100 ֆունտ։

Վաճառքի է հանվել նաև Vertu-ի թանգարանի 105 հեռախոսից բաղկացած հավաքածուն։ Հավաքածուի մեկնարկային գինը 20 հազար ֆունտ է, այս պահին առաջարկվող առավելագույն գինը 40.1 հազար ֆունտ է։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը զգուշացնում է` oգոստոսը լինելու է ՖԻԼՄԱՇԱՏ ամիս: Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ից մինչ 31-ը ներառյալ յուրաքանչյուր օր Ռոստելեկոմի ֆիլմասեր բաժանորդները կարող են դիտել այդ ՕՐՎԱ ՖԻԼՄԸ՝ ընդամենը 1 դրամով ( ակտիվացման պահից սկսած 48 ժամ դիտման հնարավորությամբ)։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Յուրաքանչյուր օրվա ֆիլմին հնարավոր կլինի 1 դրամով բաժանորդագրվել տվյալ օրվա ժ․ 10։00-ից մինչ հաջորդ օրվա ժ․ 10։00։

Ֆիլմացանկ` https://u.b24.am/2hSuiHa