Բաժին. Բիզնես

Forbes. 2017թ. աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանները

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2017թ. աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանների ցուցակը։

Ցուցակի առաջին հորիզոնականում է Մարկ Ուոլբերգը, ով մինչ հարկումը վաստակել է 68 մլն դոլար։ Երկրորդ հորիզոնականում է Դուեյն Ջոնսոնը, ով վաստակել է 65 մլն դոլար։ Եռյակը եզրափակում է Վին Դիզելը, ով վաստակել է 54.5 մլն դոլար։

Չորրորդ հորիզոնականում է Ադամ Սենդլերը, ով վաստակել է 50.5 մլն դոլար։ Ջեկի Չանը հինգերորդն է, այս տարի արևելյան մարտարվեստների արքան վաստակել է 49 մլն դոլար։ Վեցերորդ տեղում է Ռոբերտ Դաունի Կրտսերը, ով վաստակել է 49 մլն դոլար։ Թոմ Կրուզը վաստակել է 43 մլն դոլար և զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը։ Հնդիկ դերասան և պրոդյուսեր Հախրուխ Խանն ութերորդ տեղում է, նա վաստակել է 38 մլն դոլար։ Իններորդ հորիզոնականում է մեկ այլ հնդիկ դերասան Սալման Խանը, նա վաստակել է 37 մլն դոլար։ Տասնյակը եզրափակում է Ակշայ Կումարը, ով վաստակել է 35.5 մլն դոլար։

Share