Բիզնես | 17:17 24/08/17

Թողարկվել է 2.5 հազար դոլար արժողությամբ Lamborghini Alpha-One սմարթֆոնը

Սպորտային շքեղ մեքենաների արտադրության համաշխարհային առաջարներից մեկը համարվող իտալական Lamborghini ընկերությունը հայտարարել է Alpha-One սմարթֆոնի թողարկման մասին։ Սմարֆոնն առայժմ կարելի է պատվիրել Մեծ Բրիտանիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և ընկերության պաշտոնական կայքի միջոցով։

Սմարթֆոնն ունի 5.5" անկյունագծով Quad HD AMOLED էկրան, զինված է Snapdragon 820 պրոցեսորով և 4ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Սմարթֆոնի ներքին հիշողության ծավալը 64ԳԲ է։ Alpha-One-ի հիմնական տեսախցիկը 20ՄՊ է, իսկ դիմայինը՝ 8ՄՊ։ Սմարթֆոնը 2 ՍԻՄ քարտ տեղադրելու հնարավորություն ունի։

Սմարթֆոնի վրա տեղադրված են ստերեո Dolby Atmos բարձրախոսներ։ Alpha-One-ի մարտկոցը 3250 mAh է, այն օժտված է արագ լիցքավորման Quick Charge 3.0 գործառույթով։

Սմարթֆոնի արտաքինն իրականացված է իտալական կաշվի թանկ տեսակներից, որոնց նաև օգտագործվում են սպորտային մեքենաների ներքին հարդարման ժամանակ։

Lamborghini Alpha-One-ի արժեքն է 2,450 ԱՄՆ դոլար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը զգուշացնում է` oգոստոսը լինելու է ՖԻԼՄԱՇԱՏ ամիս: Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ից մինչ 31-ը ներառյալ յուրաքանչյուր օր Ռոստելեկոմի ֆիլմասեր բաժանորդները կարող են դիտել այդ ՕՐՎԱ ՖԻԼՄԸ՝ ընդամենը 1 դրամով ( ակտիվացման պահից սկսած 48 ժամ դիտման հնարավորությամբ)։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Յուրաքանչյուր օրվա ֆիլմին հնարավոր կլինի 1 դրամով բաժանորդագրվել տվյալ օրվա ժ․ 10։00-ից մինչ հաջորդ օրվա ժ․ 10։00։

Ֆիլմացանկ` https://u.b24.am/2hSuiHa