Բիզնես | 00:19 01/09/17

PicsArt. Vuy Aman հիթով ոգեշնչված ինքնատիպ սթիքերներն ու շրջանակներն արդեն հասանելի են հավելվածում՝ անվճար

Ամերիկյան առաջատար փոփ երաժիշտներից Սեբուն, ով առավել հայտնի է որպես “Safe and Sound” պլատինե դարձած հիթի կատարող Capital Cities դուետի անդամ և Հայկական փոփ երաժշտության դիվան՝ Սիրուշոն, ուրախ են հայտնել աշխարհահռչակ PicsArt բջջային հավելվածների հետ համատեղ իրականացրած նախագծի մասին։ Այսուհետ PicsArt-ում տեղ կգտնեն վերջերս հիթ դարձած “Vuy Aman” ստեղծագործությամբ ոգեշնչված անվանական շրջանակների ու սթիքերների փաթեթները:

Այսպիսով՝ արդեն այսօր ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող PicsArt հավելվածի համայնքը հնարավորություն ունի անվճար ներբեռնել Vuy Aman stickers և Vuy Aman frame բացառիկ փաթեթները, որ ներառում են նորաձև աքսեսուարներ, սանրվածքներ, արձակուրդային շրջանակներ ու այլ նորաձեւ պարագաներ։ Ավելին, Capital Cities-ի ու Սիրուշոյի բոլոր երկրպագուները կարող են հետեւել @SirushoOfficial-ին ու @CapitalCities-ին PicsArt-ում եւ ստեղծագործել իրենց սիրված արտիստների հետ միասին։

PicsArt-ում Vuy Aman-ի սթիքերներն ու շրջանակներն օգտագործելու համար պետք է՝

1. Անվճար ներբեռնել iOS-ի, Android-ի կամ Windows-ի համար նախատեսված PicsArt հավելվածը

2. Բացել հավելվածն ու սեղմել Store կոճակը

3. Էկրանի վերևում գտնվող որոնման համար նախատեսված հատվածում փնտրել “Vuy Aman” բառակապակցությունը

4. Սեղմել FREE գրառման վրա՝ ներբեռնելու փաթեթները

5. Սեղմել USE հրահանգը, ընտրել լուսանկարը և սկսել խմբագրել այն։ Մի մոռացե’ք կիսվել ձեր խմբագրված տարբերակներով PicsArt հավելվածում՝ օգտագործելով #VuyAman հեշթեգը։

Ամենաստեղծարար խմբագրված տարբերակների հեղինակները Սիրուշոյի ու Սեբուի կողմից անակնկալներ կստանան։

Այս տարի մարտին PicsArt–ն ու Սիրուշոն համագործակցեցին՝ ներկայացնելու Սիրուշոյի ոճային սթիքերներն ու «Արմատ»-ից ոգեշնչված շրջանակների փաթեթները. հայկական տարազի դետալներն ու նախշերը հասանելի դարձան միլիոնավոր մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից: Այժմ արդեն կարող եք ներբեռնել «Vuy Aman» սթիքերների ու շրջանակների փաթեթները՝ շարունակելով ստեղծագործել։ Սեբուի, Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցության մասին պատմող տեսանյութը հասանելի է Սիրուշոյի՝ YouTube պաշտոնական ալիքում, իսկ PicsArt–ի YouTube ալիքում կարող եք դիտել «Վույ Աման» փաթեթների օգտագործման մասին պատմող տեսանյութը։

PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու և համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված եւ սոցիալական ցանց է։ Հավելվածն արդեն ունի 400 միլիոնից ավել ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: PicsArt-ը միակ անվճար ֆոտոխմբագրման համար նախատեսված հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆֆեկտներով: Ավելին, PicsArt-ի տաս միլիոնից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարների, ներառյալ երկու միլիոնից ավել ազատ օգտագործման սթիքերների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի կողմից ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը:

PicsArt-ը հասանելի է 20 լեզուներով ամբողջ աշխարհում: Այն անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: Ներբեռնեք հավելվածը կամ մանրամասների համար այցելեք www.picsart.com կայք։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։