Բաժին. Բիզնես

Առաջիկայում կներկայացվի Կարասնի նոր բացառիկ գինին

Առաջիկայում «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը կներկայացնի «Կարաս» ապրանքանիշով նոր բարձրարժեք գինի:

6200 տարվա հայկական գինեգործության ավանդույթները, բնակլիմայական առանձնահատկություններն ու 21-րդ դարի տեխնոլոգիաները հնարավորություն են տվել ստեղծելու հիրավի բացառիկ գինի՝ «Գրան Կարաս-2013»: Այս գինին առաջիկայում իր տեղը կգրավի աշխարհի բարձրարժեք գինիների կողքին և գինու կոլեկցիոներների հավաքածուներում:  Նման բարձրակարգ հայկական գինու հայտնվելը կնպաստի շուկայի այս սեգմենտում հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը:

«Գրան Կարաս-2013» արտադրվելու է խիստ սահմանափակ քանակով:

Share