Բաժին. Բիզնես

Ներկայացվել է Mercedes-AMG Project ONE հիպերմեքենան

Daimler AG-ն Ֆրանկֆուրտի ավտոսալոնի շրջանակներում ներկայացրել է The Mercedes-AMG Project ONE հիպերմեքենան։ Մեքենայի հիմքում ընկած են գերմանական ավտոկոնցեռնի Formula 1 հիբրիդային տեխնոլոգիները։ Մեքենայի թողարկումը նվիրված է Mercedes-AMG-ի 50 ամյակին։

Հիպերմեքենան զինված է 1.6 լիտր ծավալով V6 տուրբո շարժիչով, որն օգտագործվում է նաև կոնցեռնի Ֆորմուլա 1 բոլիդների կողմից։ Շարժիչի հզորությունը հասնում է 1000 ձիաուժի։ Մեքենան նաև զինված է 163 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչներով, որոնք տեղադրված են առջևի անիվների վրա։ Արգելակման ժամանակ էլեկտրաշարժիչները սկսում են էներգիա կուտակել և լիցքավորել մարտկոցները։ Mercedes-AMG-ն նշում է, որ պահպանվում է արգելակման էներգիայի 80%-ը։ Մեքենայում տեղադրված մարտկոցների հզորությունը թույլ է տալիս երթևեկել 25 կմ։

Mercedes-AMG Project ONE-ը 0-ից 200 կմ/ժ արագության հասնում է 6 վայրկյանում։ Մեքենայի առավելագույն արագությունը 350 կմ/ժ է։ Մեքենայի հետին անվահեծերի տրամագիծը 20″ է, իսկ առջևի անվահեծերինը՝ 19″: Մեքենայի անվադողերը հատուկ արտադրության են՝ Michelin Pilot Sport Cup 2։ Mercedes-AMG Project ONE-ի ղեկն իրականացված է Formula 1-ի ոճով։ Մեքենան զինված է ութաստիճան ռոբոտացված փոխանցումատուփով։ Մեքենայի արգելակները կերամիկական են

Mercedes-AMG Project ONE հիպերմեքենան ներկայացրել են Daimler AG ղեկավար Դիտեր Ցիտշեն և Mercedes-AMG Ֆորմուլա 1 թիմի մրցարշավորդ Լյուիս Համիլթոնը, ով նաև մասնակցել է մեքենայի ստեղծման աշխատանքներին։

Գերմանական ավտոկոնցեռնը կթողարկի հիպերմեքենայի միայն 275 մոդել։ Մեքենայի արժեքը 2.3 մլն եվրո է։

Share