Բաժին. Բիզնես

Apple-ը ներկայացրել է գերնորարարական iPhone X սմարթֆոնը

Apple կորպորացիան Սթիվ Ջոբսի անունը կրող թատրոնում այսօր ներկայացրել է ընկերության նորագույն սարքավորումները։ Ներկայացված սարքավորումների թվում են Apple Watch 3 խելացի ժամացույցները, Apple TV 4K նոր մոդելը և iPhone 8 / 8 Plus սմարթֆոնները։ Այդուհանդերձ, միջոցառման ամենասպասված սարքավորումը iPhone-ի 10 ամյակին նվիրված iPhone X գերնորարարական սմարթֆոնն էր։

Առաջատար iPhone-ի դիզայնը զգալիորեն տարբերվում է նախորդներից։ iPhone X-ը շրջանակներ չունի, ամբողջ դիմային մասը զբաղեցնում է էկրանը, հանված է նաև «Home» կոճակը, իսկ սմարթֆոնի արգելափակումը հանվում է երեսի սկաների միջոցով՝ Face ID: Երեսի ճանաաչման նոր համակարգին հնարավոր չի խաբել նկարների կամ դիմակների միջոցով, համակարգը կճանաչի միայն օգտատիրոջ երեսը։ Օգտատիրոջ երեսի մասին ամբողջ տեղեկատվությունը պահվում է Secure Enclave մոդուլի մեջ՝ հեռախոսի վրա։ Մոդուլն ապահովում է տվյալների անվտանգությունը։

iPhone X-ը զինված է 5.8″ անկյունագծով Super Retina OLED էկրանով, որի պիքսելների խտությունը 458 ppi է, իսկ կետյաին չափը՝ 2436×1125 px։ Սմարթֆոնը զինված է A11 bionic պրոցեսորով: Այն 25%-ով ավելի է արագ է A10-ից, 70%-ով ավելի էներգախնայող և 30%-ով ավելի կատարյալ գրաֆիկայով։

Սմարթֆոնի դիմային տեսախցիկը 7ՄՊ է։ Այն ապահովում է Face ID անվտանգության համակարգի աշխատանքը։ Տեսախցիկը նաև օժտված է նորարարական «Դիմանկար» գործառույթով, ինչը թույլ է տալիս որակյալ սելֆիներ նկարել։

Սմարթֆոնի նորամուծություններից մեկն էլ Animoji-ներն են։ Դրանք իրենցից ներկայացնում են անիմացիոն emoji-ներ, որոնք կարող են կրկնել օգտատիրոջ դեմքի շարժումները։

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը «երկակի» է՝ 12ՄՊ և օժտված է օպտիկական կայունացման համակարգով։ Այն թույլ է տալիս նկարել 4K տեսանյութեր՝ 60 կադր վայրկյանում հաճախականությամբ և 1080p տեսանյութեր՝ 240 կադր վայրկյանում հաճախականությամբ։

Սմարթֆոնի արտաքինն իրականացված է ապակուց, իսկ շրջանակները՝ այլումինից։ iPhone X-ը պաշտպանված է փոշուց և ջրից։ Սմարթֆոնը նաև օժտված է Qi ստանդարտի անլար լիցքավորման համակարգով։ Apple-ը նաև ներկայացրել է AirPower անլար լիցքավորման սարքը, որը հասանելի կլինի հաջորդ տարի։ Սարքը թույլ է տալիս ամիանգամից լիցքավորել Apple-ի սմարֆոններ, ականջակալեր և ժամացույցներ։

iPhone X-ը կարտադրվի 64GB և 256GB տարբերակներով։ 64GB հիշողությամբ սմարթֆոնի գինը 999 դոլար է։ Սմարթֆոնի նախապատվերը մեկնարկում է այս տարվա հոկտեմբերի 27-ից, իսկ վաճառքները՝ նոյեմբերի 3-ից։

Սմարթֆոնը կարտադրվի երկու գույնով՝ սև (գործ տիեզերք) և արծաթագույն (մոխրագույն)։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share