Բիզնես | 23:15 23/09/17

Ինչ արժեն iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնները Երևանում

Սեպտեմբերի 13-ին Apple կորպորացիան ներկայացրեց iPhone 8, iPhone 8 Plus և iPhone X նոր սմարթֆոնները: iPhone 8 և iPhone 8 Plus մոդելներն արդեն վաճառքում են, իսկ iPhone X-ը վաճառքի կհանվի նոյեմբերին սկզբին։

Մեր կողմից իրականացված փոքր հետազոտության միջոցով փորձել ենք պարզել, թե Երևանում ինչ գներով են վաճառվում iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնները: Ուսումնասիրվել են և խանութների, և համացանցում տեղադրված առաջարկների գները:

Սեպտեմբերի 23-ի դրությամբ iPhone 8 սմարթֆոնի 64GB հիշողությամբ մոդելի գինը տատանվում է 1,100-1,200 դոլարի սահմաններում, iPhone 8 256GB, iPhone 8 Plus 64GB մոդելների գները՝ 1,450-1,550 դոլարի սահմաններում, իսկ iPhone 8 Plus 256GB մոդելի գինը` 1,700-1,800 դոլարի սահմաններում։

Կանխատեսելի է, որ առաջիկա օրերի ընթացքում նոր iPhone-ների գները կշարունակեն նվազել և կկայունանան հոկտեմբերի առաջին կեսին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։