Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը գաղտնազերծել է ապագա Sprinter-ի արտաքին տեսքը

Daimler AG հրապարակած տեղեկատվության համաձայն North American Commercial Vehicle Show ավտոսալոնի շրջանակներում Mercedes-Benz-ը ցուցադրել է ապագա Sprinter բեռնատար ֆուրգոնների արտաքին տեսքը՝ ցուցադրելով մոդելի նկարազարդ պատկերը։

Գերմանական ավտոհսկան նոր Sprinter ֆուրգոնը կթողարկի 2018թ. առաջին կեսին։ Մեքենաների զինվածության և տեխնիկական հատկանիշների մասին դեռևս ոչինչ հայտի չէ, սակայն նշվում է, որ ներամուծությունները բավական շատ են։

Mercedes-Benz-ը Sprinter բեռնատար ֆուրգոնները սկսել է թողարկել 1995թ.-ին, մինչ այժմ թողարկվել է 3.3 մլն նման մեքենա, որոնք վաճառվել են աշխարհի 130 երկրում։ Մոդելի նկատմամբ հետաքրքրություն չի նվազում և այս տարվա առաջին կեսին արձանագրվել է վաճառքների ծավալների ռեկորդային ցուցանիշ՝ 96,200 մեքենա՝ անցյալ տարվա 95,100-ի փոխարեն։

Share