Բաժին. Բիզնես

Աշխարհի խոշորագույն ալմաստը վաճառվել է 53 մլն դոլարով

Ալմաստների արդյունահանման ոլորտում գործող կանադական Lucara Diamond կորպորացիան վերջապես վաճառել է Lesedi La Rona անվանված աշխարհի խոշորագույն բնական ալմաստը, որի կշիռը 1109 կարատ է։ Ալմաստը վաճառվել է 53 մլն ԱՄՆ դոլարով՝ մեկ կարատի դիմաց 47,777 դոլար։

Ալմաստի վաճառքի գինը ռեկորդային չէ։ Մինչ այս 813 կարատ կշռող Constellation անվանված ալմաստը վաճառվել էր 63 մլն դոլարով՝ մեկ կարատի դիմաց 77,500 ԱՄՆ դոլար։

Lesedi La Rona ալմաստը հայտնաբերվել էր Բոստվանայում՝ 2015թ.-ին։ Ալմաստի վաճառքի գինը սպասվածից ցածր է եղել։ Անցյալ տարի կանադական ընկերությունը ալմաստի համար պահանջում էր 75 մլն ԱՄՆ դոլար։ Փորձագետների կարծիքով ալմաստի ցածր արժեքի պատճառը ոչ այնքան մաքուր գույնն է։

Lesedi La Rona-ն իր չափով զիջում է միայն 1905թ.-ին Հարավային Աֆրիկայում գտնված Կուլինանու ալմաստին, որը կշռում էր 3,106.75 կարատ։

Share