Բիզնես | 16:04 30/09/17

Beeline. Հայաստանում գործարկվել է առաջին սիմկոմատը՝ SIM քարտերի վաճառքի սարքը

Beeline-ը հայտարարում է SIM քարտերի վաճառքի համար նախատեսված սեփական առաջին տերմինալի՝ Սիմկոմատի գործարկման մասին։

Beeline-ի սիմկոմատը մշակվել է Հայաստանում՝ Esay Pay ընկերության հետ համատեղ ջանքերով։ Այն թույլ է տալիս գնել Սմարթ 1500 սակագնային պլանով SIM քարտեր՝ առանց ընկերության աշխատակիցների օգնության, ինչպես նաև վճարել Beeline-ի ծառայությունների համար։

Այդ սակագնային պլանով SIM քարտերը վաճառքի և սպասարկման գրասենյակներում վաճառվում են 1000 դրամով։ Ծառայությունը հասանելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիների համար։ 

Սիմկոմատներն աշխատում են բոլոր անձնագրերի հետ․ յուրատեսակ ալգորիթմը թույլ է տալիս ճանաչել փաստաթուղթը՝ անկախ ձևաչափից և լեզվից։ Սիմկոմատն օգտագործում է մեքենայական ուսուցում դեմքերի նույնականացման համար, ստուգում է փաստաթղթերի իսկությունը և համեմատում է փաստաթղթի նկարը ներկայացնողի նկարի հետ։

«Ինքնասպասարկման և թվային ուղիների զարգացումն անդադար շարունակվում է, և մենք վաղուց ենք փնտրում թվային սարքերի օգնությամբ արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման հնարավորություններ։ Սիմկոմատների շնորհիվ բաժանորդը 24/7 ռեժիմով կարող է Beeline-ի SIM քարտ գնել։ Ընդ որում ամբողջ գործողությունը նա կատարում է ինքնուրույն, ինչը զրոյացնում  է նրա կախվածությունը վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատանքային գրաֆիկից։ Տվյալ պահին մենք աշխատում ենք սիմկոմատի միջոցով անկանխիկ վճարումներ իրականացնելու հնարավորության վրա, ինչի շնորհիվ բաժանորդը ստիպված չի լինի մոտը կանխիկ գումար պահել», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Սիմկոմատն աշխատում է հետևյալ սկզբունքով․ օգտատերն ընտրում է «Գնել SIM քարտ» բաժինը և իր փաստաթղթի տեսակը (անձնագիր կամ ID քարտ), այնուհետ տեղադրում է փաստաթուղթը սկաների վրա։ Սիմկոմատը նկարում է հաճախորդին ներդրված խցիկի օգնությամբ և համեմատում է այդ լուսանկարը փաստաթղթի նկարի հետ։ Ծանոթանալով պայմանագրի հետ հաճախորդը դնում է իր էլեկտրոնային ստորագրությունը հատուկ դաշտի օգնությամբ։ Այնուհետ նա ընտրում է վճարման ձևն ու վճարում է SIM քարտի համար, իսկ սարքը տրամադրում է SIM քարտը, տպում է կտրոնն ու պայմանագիրը (ընդ որում, պայմանագիրը կարելի է ուղարկել բաժանորդի էլեկտրոնային հասնեին)։ Ձևակերպման ողջ գործընթացը տևում է շուրջ չորս րոպե։

Սիմկոմատը համապատասխանում է ՀՀ օրենսդրության բոլոր պահանջներին և ծածկագրության ժամանանակից տեխնիկաների շնորհիվ ապահովում է անձնական տվյալների ապահովություն։ Մեկ ուրիշի անձնագրով SIM քարտ գնել հնարավոր չէ, քանի որ համակարգը համեմատելու է գնորդի անմիջական նկարը փաստաթղթի պատկերի հետ և անհամեմատության դեպքում կասեցնելու է գործարքը։

-----------

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին