Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների վաճառքի մեկնարկն արդեն տրված է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «iPhone 8» և «iPhone 8 Plus» նոր սերնդի սմարթֆոններն արդեն հնարավոր է ձեռք բերել ընկերության սպասարկման կենտրոններից:

«iPhone 8»-ի գինը 459 900 դրամ է, իսկ «iPhone 8 Plus»-ի գինը՝ 509 900 դրամ: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, և թե՛ ապառիկ եղանակով:

Սմարթֆոնների առջևի և հետևի դիզայնի համար օգտագործվել է սմարթֆոնների արտադրությունում երբևէ օգտագործված ամենադիմացկուն ջրակայուն ապակին, որը կայուն է նաև փոշու նկատմամբ: Նոր սերնդի այս սմարթֆոնների առանձնահատկություններից է նաև անլար լիցքավորման հնարավորությունը: «iPhone 8» և «iPhone 8 Plus» սմարթֆոնների մանրամասն բնութագրությանը կարելի է ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում` http://mts.am:

Share