Բաժին. Բիզնես

Mercedes-Benz. արձանագրվել է հերթական ռեկորդային եռամսյակը

2017թ. սեպտեմբերին գերմանական Daimler AG (Mercedes-Benz) ավտոկոնցեռնի վաճառքներն աճել են 4.5%-ով և կազմել 220,894 ավտոմեքենա։ Պետք է նշենք, որ Mercedes-Benz-ի վաճառքներն 55 ամիս անընդմեջ աճում են։

2017թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին գերմանացիները վաճառել են 1,717,300 ավտոմեքենա, ինչը 2016թ.-ի համանման ցուցանիշից ավել է 11.7%-ով։

2017թ.-ի երրորդ եռամսյակում վաճառվել է 573,026 ավտոմեքենա։ Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.9%-ով։ Mercedese-Benz մեքենաների վաճառքների ամենամեծ աճ է արձանագրվել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Պորտուգալիայում, Ավստրալիայում, Թայվանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում և Բրազիլիայում։

2017թ.-սեպտեմբերի Եվրոպայում վաճառվել է 100,000 մեքենա՝ աճ 2.3%-ով։ 2017թ. առաջին ինն ամիսներին վաճառքների ծավալները կազմել են 722,972՝ աճ 8.0%։ Վերոնշյալ ժամանակահատվածում Գերմանիայում վաճառվել է 230,980 ավտոմեքենա՝ աճ 5.7%։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ևս արձանագրվել են ռեկորդային վաճառքներ։ 2017թ.-ի սեպտեմբեր ամսին վաճառվել է 78,891 ավտոմեքենա՝ աճ 8.6%։ Հունվար-սեպտեմբերին վաճառքների ծավալը կազմել է 661,131 մեքենա՝ աճ 22.9%-ով։ Mercedes-Benz-ի վաճառքներն աճել են 29.9%-ով և կազմել 442,899 մեքենա։

2017թ. սեպտեմբեր ամսին Հյուսիսային Ամերիկայում վաճառվել է 34,698 մեքենա։ ԱՄՆ-ում սեպտեմբերին վաճառվել է 29,000 ավտոմեքենա, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսներին վաճառքների ծավալները կազմել է 242,250 ավտոմեքենա։

2017թ. սեպտեմբերին Mercedes-Benz-ի E դասի ավտոմեքենաների վաճառքներն աճել են 15.1%-ով և կազմել 32,178 մեքենա, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսներին վաճառքներն աճել են 57.4%-ով։

Mercedes-Benz-ի ատաճանապարհային մոդելների վաճառքների ծավալը 2017թ. սեպտեմբերին կազմել է 78,277 մեքենա՝ աճ 14.8%-ով։ Ռեկորդային ծավալի վաճառքներ են արձանագրվել հետևյալ մոդելները՝  GLA, GLC, GLC Coupé և G-Class։

Share