Բաժին. Բիզնես

Հրապարակ. Սեյրան Սարոյանի և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները լարվել են՝ Իրաքյան Քրդստան արտահանվող օղու պատճառով

Հրապարակ օրաթերթը տեղեկություններ է հայտնել բիզնեսի պատճառով Սեյրան Սարոյանի և Սամվել Ալեքսանյանի լարված հարաբերությունների մասին։

«Մեր տեղեկություններով` գեներալ Սեյրան Սարոյանի և «շաքարի արքա», «օղի թորող» Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները վատացել են, Ալեքսանյանի բացակայությունը չի վրիպել գեներալի 50-ամյակի մասնակիցների աչքից:

Հայաստանում բիզնես «չունեցող» գեներալ Սեյրանին Ալեքսանյանը խորհուրդ էր տվել «արաղի բիզնես» դնել Էջմիածնում և իր օգնությունն էր առաջարկել Քրդստանում այն իրացնելու: Սեյրանն էլ Սուրիկ Խաչատրյանի հետ գինու գործարան է «դրել» Էջմիածնում, ապրանքը մեկ-երկու անգամ տարել է «անկախացող» Քրդստան, ու քանի որ մրցակցությունն ուժեղացել էր, Ալեքսանյանն «արգելափակել է իր կոնկուրենտին»:

«Իրենց մեջ հիմա սև կատու է անցել, արաղի երկրորդ պարտիան Սեյրանն էլ չտարավ Քրդստան, հիմա մենակ Լիսկան է զբաղվում էդ գործով»,- ասաց օղու բիզնեսին լավատեղյակ անձը»,-գրում է Հրապարակը:

Share