Բաժին. Բիզնես

Google-ը գործարկել է Pay with Google վճարային համակարգը

Google կորպորացիան գործարկել է Pay with Google նոր վճարային ծառայությունը։ Ծառայությունը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել Google-ի օգտահաշվին կցված վճարային քարտերի միջոցով։

Նոր համակարգը ամբողջովին համակցված է Google օգտահաշվի հետ, այնպես որ վճարումներ կատարելիս օգտատերն այլևս կարիք չունի նոր տվյալներ լրացնել։

Pay with Google ծառայությունն աշխատում է Android հավելվածներում և Chrome բրաուզերի միջոցով։ Pay with Google համակարգը դեռևս աշխատում է սահմանափակ թվով ընկերությունների հետ՝ DoorDash, Dice, Yelp Eat24, Fancy, Gametime, Hotel Urbano, Instacart, Kayak, Postmates և Wish։ Google-ը նաև ընդունում է համագործակցության դիմումներ այլ ընկերություններից և խոստանում դիտարկել դրանք կարճ ժամանակահատվածում։ Ծրագրավորողների համար գործարկվել է նաև Google Payment API։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Հոսթինգ ծառայությունը, որի միջոցով բաժանորդները կարող են ստանալ տեխնիկական հարթակ իրենց Ինտերնետ ռեսուրսի համար, որտեղ կարելի է տեղադրել թվային ֆայլեր՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց կայքը ներկայացնելու համար:

Share