Բաժին. Բիզնես

Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել «Բիզնեսը թվային ապագայում» թեմայով

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Առաջնորդության դպրոցում» բաց դասի ժամանակ հանդես է եկել դասախոսությամբ՝ «Բիզնեսը թվային ապագայում» թեմայով։

Ընկերության ղեկավարը իր սեփական փորձի և վերջերս Սիլիկոնային հովիտ կատարած այցի հիման վրա լսարանին ներկայացրել է բիզնեսի կառավարման հիմնական այն միտումներն ու գործիքները, որոնք կիրառում են «պիոներ ընկերություններն» ու թվային ապագայի «ճարտարապետ» ընկերությունները։

«Վերջերս ինձ հաջողվեց անձամբ տեսնել, թե ինչպես են աշխատում և կառավարում բիզնեսը Սիլիկոնային հովտի ամենախոշոր և հայտնի ընկերություններում։ Առաջինն ինչ նկատեցի այն էր, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում մեծ մասը կազմում եմ նրանք, ովքեր ոչ թե ժառանգել են իրենց հարստությունը, այլ վաստակել են շատ երիտասարդ տարիքում։ Ամեն հաջող բիզնես ունի իր պատմությունը, և ես ուրախ եմ կիսվել այսօրվա միջոցառման մասնակիցների հետ իմ դիտարկումներով և կանխատեսումներով՝ թվային ապագայի բիզնեսի մասին», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Առաջնորդության դպրոցը» կարևորում է հնարավորությունների ստեղծումը երիտասարդների համար՝ հաղորդակցվելու տարբեր տեսանկյուններ ունեցող տեսաբանների և կայացած գործիչների հետ։ Վստահ ենք, որ հանդիպումը Հայաստանի կարևորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունը թվային ապագայում բիզնեսի և ինովացիայի վերաբերյալ նրա տեսանկյունների ու մտքերի հետ կարևոր ազդեցություն կունենա երիտասարդների աշխարհայացքների և ապագա նախաձեռնությունների վրա», – նշեց «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ բաց դասը կազմակերպվել է Beeline Armenia-ի և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակում։ Միջոցառումը անցել է երևանյան DoubleTree by Hilton հյուրանոցում։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Արագացող փոփոխությունների համաշխարհային իրականության մեջ Հայաստանին անհրաժեշտ է առաջանցիկ զարգացում, ինչի կարևորագույն պայմաններից մեկը երիտասարդ սերնդի մեջ ուժեղ առաջնորդների բացահայտումն ու զարգացումն է: Առաջնորդության Դպրոց Հիմնադրամի առաքելությունն է հայկական և միջազգային կայացած գործիչների, տեսաբանների ու կազմակերպությունների համագործակցությամբ աջակցել ապագա հայ առաջնորդների զարգացմանը Հայաստանում, Վրաստանում, Իրանում։

Share